շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan երգի միջազգային մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին

Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan երգի միջազգային մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է քննդատություններին, թե հաղթել է մի մրցությում, որը Թուրան անունն է կրում։

«Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը բարձր ընդունելության ու գնահատանքի համար: Սա ի՛մ մրցման դաշտն էր, որտեղ կարողացա հաղթել ու ծածանել եռագույնը: Հատուկ «խելացիների» համար. սա երգի միջազգային մրցույթ էր, որին 19 երկիր էր մասնակցում: Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ, ես՝ էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր «Հայրենիք»: Ի դեպ՝ երգի հեղինակը ժյուրիի նախագահն էր՝ որն էլ հանձնեց ինձ մրցանակը: Սա բացառապես արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որևէ ենթատեքստ չկա ու չի կարող լինել, քանի որ պրոֆեսիոնալ մասնագետներ էին աշխատում: Շնորհակալ եմ Ձեզ՝ ադեկվատ ու ճիշտ գնահատականի համար:

Ինչպես որ միշտ՝ այս անգամ ևս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը, պատվով ու հաղթանակած վերադառնում եմ»,-գրել է նա։

  • Կիսվել: