շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հարի Փոթեր, 20 տարի անց»․ կայացել է ֆիլմաշարի հատուկ էպիզոդի պրեմիերան

«Հարի Փոթեր, 20 տարի անց»․ կայացել է ֆիլմաշարի հատուկ էպիզոդի պրեմիերան

Հունվարի 1-ին համացանցում հրապարակվել է «Հարի Փոթեր» ֆիլմաշարի հատուկ էպիզոդը, որը ստացել է «Հարի Փոթեր, 20 տարի անց. վերադարձ Հոգվարթս» անվանումը: Ժապավենը կարելի է դիտել այստեղ:

Հատուկ էպիզոդում, որը նվիրված է ամենակախարդական ֆիլամաշարերից մեկի 20-ամյակին, նկարահանվել են ութ ֆիլմերի սիրելի դերասաններն ու դերասանուհիները: Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը եւ Էմմա Ուոթսոնը հանդիպում են իրենց գործընկերներին եւ երկար տարիների ընդմիջումից հետո հայտնվում են Հոգվարթսում:

Հանդիսատեին ոչ միայն լեգենդար ֆիլմաշարի գլխավոր դեմքերի հետ հանդիպում է սպասվում, այլեւ նախկինում չհրապարակված հարցազրույցներ եւ արխիվային կադրեր:

Warner Bros-ի նախագահ Թոմ Աշեյմանի խոսքով` «Հարի Փոթեր, 20 տարի անց. վերադարձ Հոգվարթս» ժապավենը «հարգանքի տուրք է բոլորին, ում առնչվել է ֆիլմաշարը` նկարահանող խմբից մինչեւ հավատարիմ երկրպագուներ, որոնք շարունակում են աջակցել կախարդական աշխարհի ոգուն»:

  • Կիսվել: