ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ․․․»․ Գոհար Ավետիսյանն այցելել է Եռաբլուր

«Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ․․․»․ Գոհար Ավետիսյանն այցելել է Եռաբլուր

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն, ով այս օրերին ծնողների եւ ամուսնու հետ գտնվում է հայրենիքում, այցելել է Եռաբլուր։

Հրապարակմանը կից Գոհա Ավետիսյանը ռուսերենով գրել է․

«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելությամբ։ Նրանք անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ խիզախ մարտնչել են եւ իրենց կյանքն են տվել մեր երկրի համար։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ․․․ եւ ներեցեք, որ մենք չկարողացանք ձեզ պաշտպանել»։

Нет описания.

 

Нет описания.

Այնուհետեւ նա կիսվել է լուսանկարով, որն արվել է Սուրբ Սարգիս եկեղեցում, որին կից մեջբերել է հայտնի երգի բառերը։

  • Կիսվել: