հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հաղթանակս ուզում եմ նվիրել հայ զինվորներին». Սարո Գեւորգյանը` «Նոր Ալիք 2021»-ի բեմից

«Հաղթանակս ուզում եմ նվիրել հայ զինվորներին». Սարո Գեւորգյանը` «Նոր Ալիք 2021»-ի բեմից

Օգոստոսի 25-ին Սոչիում կայացավ «Նոր Ալիք 2021»-ի ամփոփիչ համերգը, որի ընթացքում տարբեր մրցանակներ հանձնվեցին մասնակիցներին, ու պաշտոնապես հայտարարվեց հաղթողի անունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մրցույթը 267 միավորով հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը` դառնալով բոլոր երեք մրցութային համերգների առաջատարը:

Որպես հաղթող՝ Սարոն ստացել է խորհրդանշական մրցանակն ու 3 ու կես միլիոն ռուբլի գումարային պարգեւ:

Մրցանակը ստանալիս` երգիչը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու ժյուրիի անդամներին, իսկ վերջում խոնարհվել ու հավելել` «Այս հաղթանակս ուզում եմ նվիրել մեր հայ զինվորներին»:

«Վերջին շրջանում մեծ էր հուզմունքս, որովհետեւ ես ցանկանում էի հաղթանակ նվիրել մեր երկրին երգի բնագավառում, ու իմ ուսերին զգում էի այդ մեծ պատասխանատվությունը, բայց այդ զգացողությունը, կարծես, ավելի շատ օգնում ու ուժ էր տալիս ինձ»,-հավելել էր նա:

  • Կիսվել: