ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գուչի ընտանիքի մասին նկարահանվող ֆիլմում Լեդի Գագան գլխավոր դերում է (լուսանկարներ)

Գուչի ընտանիքի մասին նկարահանվող ֆիլմում Լեդի Գագան գլխավոր դերում է (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային և հոլիվուդյան դերասան Ադամ Դրայվերին նախօրեին նկատել են Իտալիայում՝ «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումների հրապարակում, տեղեկացնում է Page Six-ը։

Ինչպես կարեի է դատել լուսանկարներից՝ 34-ամյա Գագան այստեղ շագանակագույն կեղծամով է, նա կերտում է «սև այրի» Պատրիցիա Ռեջիանիի կերպարը, որը 1995 թվականին կազմակերպել էր իր նախկին ամուսնու՝ նորաձևության մագնատ Մաուրիցիո Գուչիի սպանությունը։

Դրայվերը, որը մարմնավորում է Գուչիին, նկարահանման հրապարակում զրուցում է Գագայի և ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ։

Ֆիլմի սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա:

Նշվում է, որ այն կթողարկվի նոյեմբերին: Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը և Ջարեդ Լետոն։

  • Կիսվել: