հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գոհար Ավետիսյանը՝ խարդախության մեղադրանքների մասին

Գոհար Ավետիսյանը՝ խարդախության մեղադրանքների մասին

Համացանցում լայն քննարկվում է  Super.ru-ի Telegram-յան ալիքի հրապարակումն այն մասին, որ դիմահարդար Քսենիա Աբաշևան բացահայտել է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի խարդախությունը։ Ըստ այդմ՝ Քսենիան  նախորդ տարվա նոյեմբերին ձեռք է բերել Ավետիսյանի «Бьюти-спец 2.0» դասընթացը՝ վճարելով 69․900 ռուբլի, սակայն չի ստացել խոստացված տեսադասերը։ Այդ ժամանակվանից սկսած դասընթացի մեկնարկի ժամկետը մշտապես հետաձգվել է։

Գոհար Ավետիսյանն անդրադարձել է հրապարակմանն ու նշել, որ ծանոթ է խնդրին, իրենք վաղուց կապ են հաստատել Քսենիայի հետ, վերջինս ոչ մի պահանջ չունի։

Գոհարը հրապարակել է նամակագրությունից մի հատված, որում ասվում է, որ Քսենիա Աբաշևան խնդրել է հեռացնել հրապարակումը, սակայն խմբագրությունում հրաժարվել են անել դա։ Դիմահարդարի խոսքով՝ իր իրավաբանական թիմն արդեն զբաղվում է այդ հարցով։

Ըստ Գոհարի՝ նման հրապարակման պատճառն այն է, որ ամիսներ առաջ նա հրաժարվել է հարցազրույց տալ նույն լրատվամիջոցին։

  • Կիսվել: