Գոհար Ավետիսյանը մոտ 340 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է նվիրել իր հայրիկին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը 25 մլն ռուբլի (338,000 դոլար) արժողությամբ Mercedes Gelandewagen մեքենա է նվիրել իր հայրիկին՝ Սմբատ Ավետիսյանին: Այս մասին Գոհարը գրել է սոցկայքի իր էջում։
Նա, նշել է, որ անակնկալը նվիրված է հոր 60-ամյակին։
«Սիրելի հայրիկիս երազանքների մեքենան: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր զավակ կարողանա ուրախացնել ծնողներին, երեխաներին և հարազատներին»,- գրել է դիմահարդարը: