ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գոհար Ավետիսյանին տեղափոխել են բարոխցիկ. դիմահարդարը ցուցադրել է ոտքի վերքը

Գոհար Ավետիսյանին տեղափոխել են բարոխցիկ. դիմահարդարը ցուցադրել է ոտքի վերքը

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է բուժում ստանալ պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդություններից հետո։ Այս անգամ նրան տեղավորել են բարոխցիկում։ Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։

Նրա խոսքով՝ իրեն պրոցեդուրա են նշանակել՝ օրգանիզմը թթվածնով հագեցնելու և ավելի արագ վերականգնելու համար։

Ավետիսյանը նաև տեղադրել է այն ոտքի լուսանկարը, որի հետ խնդիրներ են առաջացել։

«Ինձ ամենաշատն անհանգստացնում է ոտքս։ Ուղղահայաց կարը գրեթե սպիացել է, իսկ ահա 3 կարի միացման հատվածը` ոչ»,- գրել է Ավետիսյանը։

Նա նշել է, որ չնայած դժվարություններին, որոշակի առաջընթաց կա, արդեն այնքան էլ ցավոտ չէ քայլելը։ Ոտքի վրա դեռ բաց վերքը պահպանվում է։ Բացի այդ, Ավետիսյանը անալիզները նորմալ չեն` հեմոգլոբինը 130-ից հասել է 70-ի, (մինչը վիրահատություն), ինչի հետևանքով նրա մոտ մշտական գլխապտույտ կա:

Պրոֆեսիոնալ դիմահարդար Գոհար Ավետիսյանը խոստովանում է, որ հազիվ է իր մեջ ուժ գտնում չվհատվելու ու ժպտալու։ Բժիշկները նրան արգելել են դիետա պահել և սահմանափակել սննդակարգը։ Ավետիսյանն այժմ պարտավոր է օրական 2-3 անգամ սպիտակուցային կոկտեյլ խմել։

Հիշեցնենք, որ Ավետիսյանը երկրորդ վիրահատության էր ենթարկվել նոյեմբերի 28-ին։ Դեկտեմբերի 3-ին նրան հոսպիտալացրել են, քանի որ ոտքի վրայի վերքը բացվել էր։ Մինչ օրս նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և շարունակում է բուժում ստանալ։

  • Կիսվել: