հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Գառնիկին»․ Վարդան Բադալյանի նոր երգը՝ նվիրված Արցախում զոհված Գառնիկ Միրզախանյանին (տեսանյութ)

«Գառնիկին»․ Վարդան Բադալյանի նոր երգը՝ նվիրված Արցախում զոհված Գառնիկ Միրզախանյանին (տեսանյութ)

Վարդան Բադալյանը նոր երգ է ներկայացրել, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Հրաչիկի Միրզախանյանի հիշատակին։ Երգի հեղինակը Հասմիկ Բալեյանն է։
Տեսահոլովակի հեղինակն Արթուր Աղաջանյանն է։

Գառնիկը ծնվել է 2001 թվականի մարտի 21-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Հադրութի զորամասերից մեկում։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների մեկնարկին Գառնիկն իր երկվորյակ եղբոր՝ Գագիկի ու ծառայակիցների հետ տեղափոխվել է Կարախանբեյլիի դիրքեր և հերոսաբար մարտնչել։

Ոտքի շրջանում վիրավորում ստանալով՝ Գառնիկը 6-7 ժամ վիրավոր վիճակում շարունակել է կռիվ մղել թշնամու դեմ, այնուհետև վիրավորում է ստացել գլխի շրջանում և եղբոր աչքի առջև հերոսաբար զոհվել։ Գառնիկի եղբայրը՝ Գագիկը, ծանր վիրավորում է ստացել և հրաշքով փրկվել։ Այժմ նա շարունակում է բուժվել և վստահեցնում է՝ պատրաստ է պայքարել հանուն հայրենիքի և հավատում է՝ դեռ վերադառնալու են հարազատ Մեծ Թաղեր։

  • Կիսվել: