հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գարիկ Մարտիրոսյանը «գաղտնազերծել է» Միշա Գալուստյանի նոր երգը (տեսանյութ)

Գարիկ Մարտիրոսյանը «գաղտնազերծել է» Միշա Գալուստյանի նոր երգը (տեսանյութ)

Կատակերգու Միխայիլ Գալուստյանը «Хочу тибя любицца» գերհաջողված հիթից հետո պատրաստվում է նոր ցնցող կատարմամբ հանդես գալ: Նոր երգի անվանումն ու մի քանի տող իր ինստագրամյան էջում հրապարակել է Գարիկ Մարտիրոսյանը։

Ինչպես կարելի է դատել տեսանյութից՝ Միշան «Black star» ձայնագրման ստուդիայում Մարտիրոսյանի հետ քննարկում է երգի ձայնագրման ընթացքը: Նոր հիթը կկոչվի «Понял я, что ай лав ю»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միխայիլ Գալուստյանի «Хочу тибя любицца» երգի դեբյուտային տեսահոլովակը YouTube-ում մոտ 30 մլն դիտում է ունեցել։ Այստեղ Միշան հանդես էր եկել արեւելյան կրքոտ տղամարդու կերպարում՝ Ժորիկ անունով:

  • Կիսվել: