Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը (տեսանյութ)
Ֆրանսիայի «Ձայնը» (The Voice TF) հեռուստանախագծում հաղթել են մարսելցի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը, հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը՝ համապատասխան գրառում անելով X-ում:
Նշվում է, որ ելույթներից մեկում նրանք կատարել են Évidemment երգը՝ դուդուկի նվագակցությամբ, ինչը տպավորել է ժյուրիին և հանդիսատեսին: