հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ford-ը ներկայացրել է Mustang շարքի նոր մոդել

Ford-ը ներկայացրել է Mustang շարքի նոր մոդել

Ամերիկյան Ford ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացրել է Mustang շարքի նոր մոդելը, որն ամբողջությամբ էլեկտրական շարժիչով աշխատող Mach-E կուպեաձև քրոսովեր է, տեղեկացնում է Motor.ru-ն:

Նշվում է, որ նորույթի ամենամատչելի տարբերակը՝ հետնաքարշակ համակարգով, կարժենա 43,000 դոլար: Ըստ աղբյուրի՝ այն ավելի մատչելի է իր մրցակցից Tesla Model Y մոդելից, որի գինը մեկնարկում է 47,000 դոլարից: Իսկ հզորությամբ Mach-E GT մոդելը գերազանցում է Porsche Macan Turbo-ին:

Ի դեպ՝ Mustang Mach-E մոդելը կներկայանա երկու տարբերակով, որոնցի մեկը՝ 255 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով: Մյուս տարբերակը զինված կլինի 282 ձիաուժով շարժիչով: Երկուսն էլ համալրված են լինելու մարտկոցներով:

Մեքենան կկարողանա առանց վերալիցքավորման 340-600 կմ տարածություն անցնել:

Այն նաև 5.5 վյարկյանում 100 կմ/ժամ արագություն է զարգացնում:

  • Կիսվել: