ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Forbes-ը հրապարակել է մինչ օրս եկամուտ ստացող մահացած աստղերի վարկանիշային աղյուսակը

Forbes-ը հրապարակել է մինչ օրս եկամուտ ստացող մահացած աստղերի վարկանիշային աղյուսակը

Forbes-ը ներկայացրել է այն հայտնիների տարեկան ցուցակը, որոնք շարունակում են մեծ գումարներ ստանալ մահից հետո, տեղեկացնում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ ցուցակում երկու նորեկներ են հայտնվել, իսկ ընդհանուր առմամբ այնտեղ 13 հայտնիներ են:

Այս տարի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մայքլ Ջեքսոնը՝ 60 մլն դոլար եկամուտով:

Թարմացված աղյուսակում առաջին անգամ հայտնվել է Ուիթնի Հյուսթոնը. Նա զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Երգչուհու եկամուտն անցյալ տարվա համար կազմել է 9.5 մլն դոլար:

Հաղորդվում է նաև, որ 13 մահացած աստղերի եկամուտները գրեթե չեն փոխվել. դրանք համարյա թե այնպիսին են, ինչպիսին մեկ տարի առաջ էին:

  • Կիսվել: