ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Ֆիլիպ Կիրկորովի հայրը պատմել է Առնո Բաբաջանյանի և Ֆրունզիկ Մկրտչյանի հետ ընկերության մասին

Ֆիլիպ Կիրկորովի հայրը պատմել է Առնո Բաբաջանյանի և Ֆրունզիկ Մկրտչյանի հետ ընկերության մասին

Օրեր առաջ՝ հունիսի 2-ին երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոսը, նշել է հոբելյանը։ Ռուսաստանի և Բուլղարիայի ժողովրդական արտիստն 90 տարեկան է դարձել:

Ծննդյան առիթով Ֆիլիպը հոր կյանքի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել և հրապարակել, որում Բեդրոսը պատմել է Առնա Բաբաջանյանի և Ֆրունզիկ Մկրտչյանի հետ իր ընկերության մասին։

«Գալիս են Առնոն ու Ֆրունզիկը ու հարցնում, թե ում քիթն է ավելի մեծ։ Իհարկե, դա միշտ կատակ էր, և, իհարկե, նրանք երկու մեծ երեխաներ էին։ Բաց սիրտ ունեին՝ հայկական բարությամբ։ Ես նրանցից շատ բան եմ սովորել»,- ասել է Բեդրոս Կիրկորովը։

Ֆիլիպը նաև տեղեկացրել է, որ միայն այս տարի հունիսին Կիրկորովները երկու ծննդյան օր կնշեն՝ Բեդրոսը դառնում է 90, Ֆիլիպի որդին՝ Մարտինը՝ 10 տարեկան։ «Իսկ երկնքից մեզ է նայում մեր հրեշտակը՝ իմ մայրը, որն այս տարվա ապրիլի 6-ին կնշեր 85-ամյակը։ Մեր Վիկտորյան»,- կից գրել է Կիրկորովը:

Ռուսաստանի և Բուլղարիայի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը ծնվել է 1932թ․-ի հունիսի 2-ին բուլղարական Վարնա քաղաքում։ Նրա ծնողները Հայաստանից աղքատ ներգաղթյալներ էին։ Ծնվելուց հետո Բեդրոսը ստացել է հոր՝ Ֆիլիպ Կրիկորյանի ազգանունը, որն աշխատում էր որպես կոշկակար։ Ըստ ընտանեկան լեգենդի՝ դպրոց ընդունվելուց առաջ երեխաները պետք է ազգանունը փոխարինեին բուլղարականով։ Այնպես էլ Բերդոսը, նրա քույրը՝ Մարին և եղբայրը՝ Հարին, Կիրկորովներ դարձան։

  • Կիսվել: