հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը վիրուսային է դարձել TikTok-ում

Եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը վիրուսային է դարձել TikTok-ում

Եվրատեսիլ 2022-ում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը մրցույիթց ավելի քան երկու ամիս անց 26-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական չարթերում։

Snap-ն օգտագործվել է TikTok-ի ավելի քան 360,000 հոլովակում, որոնցից մի քանիսը միլիոնավոր հավանումներ են ստացել, գրում է BBC-ն՝ հավելելով, որ հայ կատարողի երգը վիրուսային է դարձել սոցցանցում։
 
«Երազանքս իրականանում է»,-ասել է 22-ամյա երգչուհին BBC News-ին։
 
Snap-ը մրցույցի երկրորդ ամենատարածված երգն է բրիտանացի Սեմ Ռայդերի երգից հետո, որը 2-րդ տեղն է գրավել Եվրատեսիլում։
 
«Երբեք չգիտես, թե ինչը վիրուսային կդառնա TikTok», -ասել է Լինը։
 
Երgի տարբեր վարկածները միայն ավելացրել են նրա համաշխարհային ճանաչումը։
 
«Հենց որ մենք հատեցինք օրական 1 մլն լսումների շեմը, ես մտածեցի՝ Աստված իմ։ Ես ամեն օր ստուգում եմ ցուցանիշները Spotify-ում և տեսնում եմ, թե ինչպես են դրանք աճում և ուղղակի չեմ կարողանում դրան հավատալ»,- ասել է Լինը՝ հավելելով, որ իրականություն է դարձել իր մանկության երազանքը։
Երգը հայտնվել է նաև Լատինական Ամերիկայի և ԱՄՆ չարթերում, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում։
«Շանս կար, որ երգը կհայտնի նաև եվրոպական չարթերում և դա հիանալի է»,-ասել է Լիննը։
 
Եվրատեսիլի եզրափակչում Snap երգը 20-րդ տեղն է զբաղեցրել 25-ից՝ ոչ մի միավոր չստանալով Մեծ Բրիտանիայից ոչ ժյուրիի, ոչ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։
 
«Դա իմ առաջին ելույթն էր մեծ բեմում, բայց ես ինձ այնքան լավ էի զգում։ Ես ինձ ինչպես տանն էի զգում»,-ասել է Լինը։

  • Կիսվել: