հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Եվրատեսիլ»-ը չի՞ կայանա

«Եվրատեսիլ»-ը չի՞ կայանա

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այս մասին հաղորդվում է հեռուստառադիոհեռարձակման իսրայելական կորպորոցիայի Twitter-ում։

Այս տեղեկատվությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։

«Եվրատեսիլ»-ի Twitter-ի էջում մարտի 17-ին հաղորդվում էր, որ մրցույթի կազմակերպիչները հետևում են աշխարհում մշտապես փոխվող իրավիճակին և շուտով ավելի շատ տեղեկատվություն կբացահայտեն։

«Մենք հասկանում ենք, որ դուք անհամբերությամբ ցանկանում եք ավելի շատ նորություններ իմանալ «Եվրատեսիլ»-ի ճակատագրի մասին։ Խնդրում ենք, մնացեք մեզ հետ։ Մենք հույս ունենք, որ շուտով ավելի շատ տեղեկատվություն կունենանք»։

  • Կիսվել: