«Եվրատեսիլ 2025». առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից
Երեկ՝ մայիսի 5-ին, Շվեյցարիայի Բազել քաղաքում, որտեղ տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը, կայացել է մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգի առաջին փորձը։
«Եվրատեսիլի» պաշտոնական ինստագրամյան էջում տեղադրվել են հայաստանյան պատվիրակի ելույթից առաջին լուսանկարները։ Կադրերից պարզ է դառնում, որ Պարգը, ինչպես եւ խոստացել էր, բավական էներգիայով լեցուն ելույթ է ունեցել։ Առաջին փորձին նա ներկայացել է սեւ գույնի հագուստով՝ ցանցավոր շապիկ, կաշվե փայլուն ազատ տաբատ ու զանգվածային կոշիկներ։
Հավելենք, որ Պարգն իր Survivor երգը ներկայացնելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո։ «Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին։