շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը․ նրան նոր մրցանակ են տվել

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը․ նրան նոր մրցանակ են տվել

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Նեմո Մեթլերին նոր մրցանակ են տվել:

Շվեյցարիայի ներկայացուցչի հուզմունքը հաղթանակից հետո այնքան մեծ է եղել, որ դրան չի դիմացել, նույնիսկ, մրցանակը, որը նա ստացել էր՝ որպես հաղթող: Լրագրողների աչքից չի վրիպել այն փաստը, որ արտիստն այն անզգույշ շարժման պատճառով կոտրել էր հենց բեմի վրա:

«Այո, ինչպես ասվում է երգումս, ոչ միայն ծածկագիրն եմ կոտրել, այլեւ մրցանակը, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մատս եմ վնասել, բայց ամեն ինչ լավ է: Ու հիմա նոր մրցանակ ունեմ. ստացվում է՝ մեկի փոխարեն երկու մրցանակ ունեմ»,-մրցույթին հաջորդող ասուլիսի ժամանակ ասել է երգիչը:

Նեմոն «Եվրատեսիլ»-ում հաղթել է The Code երգով: Արտիստը ստացել է 591 միավոր: Հայաստանը, 183 միավորով, զբաղցրել է 8-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: