երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են «Եվրատեսիլ-2023»-ի եզրափակիչ անցած առաջին 10 երկրների անունները

Հայտնի են «Եվրատեսիլ-2023»-ի եզրափակիչ անցած առաջին 10 երկրների անունները

Լիվերպուլում ավարտվեց «Եվրատեսիլ-2023»-ի առաջին կիսաեզրափակիչը, որում հանդես եկան 15 երկրների ներկայացուցիչներ։ 

Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչում հանդես գալու իրավունք ստացան Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի,  Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի և Նորվեգիայի ներկայացուցիչները։ Դուրս մնացին Ադրբեջանը, Մալթան, Իռլանդիան, Նիդերլանդները և Լատվիան։ 

Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 11-ին, որում 2-րդ համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։ 

  • Կիսվել: