ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն առաջին փորձն է անցակցրել

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն առաջին փորձն է անցակցրել

Երգչուհի Ռոզա Լինը, որը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը, Իտալիայում է: Երգչուհին արդեն անցկացրել է իր ելույթի առաջին փորձը Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում:

Մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է փորձի լուսանկարները:

 
 

21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում: Նա կոմպոզիտոր և պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին նրա վրա լուրջ ազդեցություն է ունեցել «Նվակ» կոլեկտիվը: 

«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշել է Ռոզան:

«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,- հավելել է երգչուհին:

  • Կիսվել: