հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա ութերորդ համարի ներքո

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա ութերորդ համարի ներքո

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա ութերորդ համարի ներքո:

Մրցույթի եզրափակիչը, որը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, տեղի կունենա մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես կգան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունի պատվիրակները:

Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրության մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

  • Կիսվել: