հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ճակատագիրը կամենա, կողք կողքի կմահանանք. Ջիգարխանյանի նախկին կինը ժամանել է Մոսկվա

Եթե ճակատագիրը կամենա, կողք կողքի կմահանանք. Ջիգարխանյանի նախկին կինը ժամանել է Մոսկվա

Արմեն Ջիգարխանյանն արդեն դադարել է ճանաչել  նույնիսկ հարազատներին։ 84-ամյա դերասանի նախկին կինն ԱՄՆ-ից եկել է նրա մոտ։ Նախքան սահմանների փակումը Մոսկվա մեկնելու համար Տատյանա Վլասովան թողել է բոլոր գործերն ու շտապ կորոնավիրուսի թեստ հանձնել։ Նրանց որդին՝ Ստեփանը, պատմել է, որ իրենք հավավքել են բառացիորեն երեք ժամվա ընթացքում՝ հոր  մոտ մեկնելու համար։

 

«Մայրս Ռուսաստան է երկու ճամպրուկով՝ թողնելով տունն ու վաստակած ամբողջ ունեցվածքը։ Մեկուսկես ամիս առաջ նա ժամանակավորապես Լաս Վեգաս էր վերադարձել՝ անշարժ գույքի ու տնտեսության հետ կապված որոշ հարցեր վերջնական լուծելու համար։ Նրա համար դժվար է պարբերաբար Ամերիկայցի Ռուսաստան մեկնել: Վախենալով, որ մոտակա ժամանակաշրջանում Արմեն Ջիգարխանյանի մոտ Մոսկվա վերադառնալու հնարավորություն չի լինի, նա շտապ Ռուսաստան մեկնելու որոշում է կայացրել»,- հարցազրույցում հայտնել է Ստեփան Ջիգարխանյանը։

Հին Արբատում գնվող Ջիգարխանյանի բնակարան հասնելուն պես Տատյանա Վլասովան անմիջապես խոհանոց է գնացել՝ պատրաստելու նրա սիրելի պյուրեն կոտլետներով։

«Ես ցանկանում եմ դժվար պահին նրա հետ լինել։ Եթե ճակատագիրը կամենա, կողք կողքի կմահանանք»,- հայտարարել է Վլասովան, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

  • Կիսվել: