շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ես ու Դու». Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)

«Ես ու Դու». Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)

Երգիչ, երգահան Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել, որը  նվիրված է իր և կնոջ ամուսնության 6 -ամյակին։ Երգը  կոչվում է «Ես ու Դու»: Վահագն այն նվիրել է կնոջը և բոլոր սիրահար զույգերին։

Երգը ստեղծումը հետաքրքիր պատմություն ունի, այն գրվել է մոտ 5 տարի առաջ։
«Հիշում եմ՝ մի քանի ամիս է, որ ամուսնացել էինք, ու ինչ-որ հարցով վիճել էի կնոջս հետ, գնացել էի մյուս սենյակում քնելու։ Դե, քանի որ չէի կարողանում քնել, վերցրեցի կիթառը, ու երգի երաժշտությունը ծնվեց։

Բայց երկար ժամանակ այս երաժշտությանը չէի անդրադառնում։ Անցած տարի Տաթև Ոսկանյանի հետ որոշեցինք նոր երգ ստեղծել, ու միանգամից այս մեղեդին եկավ մտքիս և մոտավոր միտք։ Տաթևը կյանք տվեց մեղեդուն` բառերի տեսքով, և ունեցանք այսպիսի ռիթմիկ գործ։ Գործիքավորումը վստահեցի Արմեն Շավերդյանին, իսկ միքս ու մասթերինգը կատարեց Սերգեյ Գասպարյանը։ Հոլովակը վերցրել ենք իմ սիրելի ֆիլմերից մեկի հատվածով։ Ֆիլմը "Լա լա լենդն" է»,-ասել է Վահագ Ռաշը։

  • Կիսվել: