երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր. Աննա Հարությունյան

Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր. Աննա Հարությունյան

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանը ֆիլմ է նկարահանել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային կարիերայի մասին․ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Ավդալյանին մարմնավորել է հենց Հարությունյանը։

Նա նկարահանումների վերաբերյալ գրառում է արել․ «Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, ես պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի ՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել ՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր...»։

  • Կիսվել: