հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես ոչ ոքի չեմ վիրավորել. դատարանը մերժել է Քսենիա Սոբչակի դեմ դատական հայցը

Ես ոչ ոքի չեմ վիրավորել. դատարանը մերժել է Քսենիա Սոբչակի դեմ դատական հայցը

Մոսկվայի դատարանը մերժել է փաստաբան Էլնարա Տրոիցկայայի հայցը, որը խնդրում էր Քսենիա Սոբչակին պարտավորեցնել ջնջել իր մասնակցությամբ տեսանյութը․ հայցվորի կարծիքով՝ դրանում Սոբչակն իրեն համեմատել է մարմնավաճառի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Հհայցով հեռուստահաղորդավարուհուց 50 միլիոն ռուբլի էին պահանջում։

«Մերժվել է պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, բարոյական վնասի փոխհատուցման մասին հայցը»,-նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

Իր տելեգրամյան ալիքում Սոբչակն արձագանքել է կատարվածին։ «Ես ասում էի, որ ոչքի չեմ վիրավորել, եւ ինձնից նեղանալու կարիք չկա»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։

Ավելի վաղ հայտնի էր դարփել, որ 2021թ․-ի հունիսի սկզբին Տրոիցկայան, որը մասնակցնում էր Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, դատական հայց է ներկայացրել Սոբչակի դեմ իր մասնակցությամբ հոլովակի պատճառով։ Փաստաբանի կարծիքով՝ հեռուստահաղորդավարուհին իրեն ներկայացրել է մարմնավաճառի կերպարում, որը ֆորումին մասնակցում է «ՎԻՊ-երի որսի» նպատակով։

 

 

  • Կիսվել: