ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ես հիմա անհավանական վայրում եմ». հայտնի ոճաբան Ռոգովը Երևանում է

«Ես հիմա անհավանական վայրում եմ». հայտնի ոճաբան Ռոգովը Երևանում է

Ռուս ոճաբան, հեռուստահաղորդավար, բլոգեր Ալեքսանդր Ռոգովը Հայաստան է այցելել։ Հեռուստահաղորդավարն այդ մասին պատմել է իր տելեգրամյան ալիքում՝ չբացահայտելով մայրաքաղաք այցի նպատակը

Առաջինը, ինչ Ռոգովը նկատել է Երևանում, այն է, որ Հայաստանի մայրաքաղաքը շատ հյուրընկալ է։ Ռոգովին զարմացրել է, որ անձնագրային հսկողության ծառայությունում իրեն մի շիշ տեղական գինի են նվիրել։

Բլոգերը հիացած է Երևանով, հատկապես՝ Կասկադով։ «Ես հիմա անհավանական վայրում եմ, որը կոչվում է Կասկադ եւ գտնվում է Երեւանում։ Սա պարզապես լավագույն վայրն է, այստեղ ժամանակակից արվեստի քանդակների զարմանալի հավաքածու կա»,- նշել է Ռոգովը։ Ոճաբանը նաեւ ժամանակակից արվեստի էքսպոնատների լուսանկարներ է հրապարակել՝ այն ռետրոֆուտուրիզմ անվանելով։

  • Կիսվել: