շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երգչուհի Նարգիզին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Երգչուհի Նարգիզին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Տաշքենդից Մոսկվա ժամանած երգչուհի Նարգիզ Զաքիրովային բերման են ենթարկել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնում են ուզբեկական առցանց լրատվամիջոցները։

«Նարգիզ Զակիրովային թույլ չեն տվել մտնել Ռուսաստան, նա այժմ գտնվում է «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Տաշքենդից չվերթով»,- ասվում է vesti.uz-ի հոդվածում։

Հրատարակության տվյալներով՝ նրան կարող են արտաքսել պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չկան։

Նարգիզ Զաքիրովան ծնվել է Ուզբեկստանում՝ հայտնի երաժշտական ընտանիքում։ 1995 թվականին ծնողների հետ արտագաղթել է ԱՄՆ, 2013 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը ռուսական «Ձայնը» հեռուստանախագծում, այդ ժամանակվանից ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում Ռուսաստանի Դաշնությունում։ Այս տարվա ապրիլին ուզբեկական սոցցանցերը հայտնել էին, որ երգչուհին վերադարձել է Ուզբեկստան։

  • Կիսվել: