ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երգչուհի Մաշա Մնջոյանը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում

Երգչուհի Մաշա Մնջոյանը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում

«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում, որը տեղի կունենա հուլիսի 12-17-ը Բելառուսում, Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։

Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով Ավստրալիայում է և պատրաստակամություն է հայտնել  լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը։

image00002.jpeg (5.39 MB)

«Այս պահին Մաշայի հետ երգերի ընտրության շուրջ քննարկման փուլում ենք և հաջորդ շաբաթ արդեն հայտնի կլինեն, թե ինչ ստեղծագործություններով Մաշան կներկայանա այդ հեղինակավոր մրցույթում»,- տեղեկացնում է «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։

 

Մնջոյանն էլ խոստովանում է՝ երբ առաջարկը ստացել է, շատ է ուրախացել ու միանգամից համաձայնվել: «Ասացի՝ ինչ լավ է, որ ինձ դեռ հիշում են Հայաստանում ու նորից կարող եմ իմ արվեստով ծառայել իմ երկրին»,- ասում է երգչուհին և հավելում՝ միշտ պատրաստ է Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր մրցույթներում:

image00001.jpeg (4.64 MB)

 

«Ավստրալիայիըերաժշտական ինստիտուտի «Երաժշտության ընդհանուր բաժնի» մագիստրատուրան ավարտելուց հետո գործունեություն Մաշա Մնջոյանը համագործակցում է եվրոպացի երգիչների և երաժիշտների հետ, երգում է տարբեր բեմերում։ Համերգներին փորձում է ներկայացնել հայկական երաժշտությունը՝ հանդիսատեսին ծանոթացնելով Հայաստանին:

Նրա խոսքով՝ օտարները հավանում են հայկական երաժշտությունը, անգամ հուզվում են:

«Շուտով կլինեմ Հայաստանում, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեմ մրցույթին և հայաստանյան պատվիրակության հետ մեկնեմ Բելառուս»,- ուրախությամբ շեշտում է Մնջոյանը։

image00003.jpeg (1.11 MB)

Մաշա Մնջոյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը և մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։

 

  • Կիսվել: