շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեւանյան մեծ մենահամերգին ընդառաջ Էրիկը նոր տեսահոլովակ է թողարկել

Երեւանյան մեծ մենահամերգին ընդառաջ Էրիկը նոր տեսահոլովակ է թողարկել

Էրիկ Կարապետյանը պատրաստվում է երեւանյան իր մեծ մենահամերգին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բայց արտիստը չի դադարում իր լսարանին ներկայանալ այլ նորություններով։ Նախորդ՝ «Չիմացա ով» տեսահոլովակից շատ չանցած՝ երգիչը երեկ ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Օրերով» երգի հիման վրա։

Լիրիկական ստեղծագործության երաժշտության եւ խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է։ Էրիկը երգը կատարում է երեւանյան բարձրահարկ կառույցներից մեկի տանիքից՝ բարձունքից խոստովանելով իր սերը։ Իսկ կադրերն այս անգամ ֆիքսել է Նիկ Էգիբյանը։ 

Ինչպես մեկնաբանությունների բաժնում նշել են օգտատերերից մի քանիսը՝ տեսահոլովակը պարզ է, հասարակ, բայց գեղեցիկ։ Շատերը հավելել են, որ այսպիսի երգերը հատկապես սազում են Էրիկի ձայնին։ 

  • Կիսվել: