հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում Emerging Talents Milan-ը կկազմակերպի նորաձևության ցուցահանդես

Երևանում Emerging Talents Milan-ը կկազմակերպի նորաձևության ցուցահանդես

Emerging Talents Milan-ը, համագործակցելով Women Talks by IQOS, Լեւոն Թրավել եւ Գրանդ Հոթել Երեւանի հետ, դեկտեմբերի 13, 14 եւ 15-ին Երեւանում կազմակերպում է նորաձեւության ցուցահանդես եւ դիմահարդարման վարպետության դասեր։

Միլանյան նախագիծը Հայաստանում կներկայացնի լյուքս դասի հայկական եւ եվրոպական բրենդեր, որոնք մեծ հաջողությունների են հասել Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում։

«Էլսի Կուտյուրը»​ 2018 թվականի փետրվարից ներկայացնում է բարձր նորաձեւության իր հավաքածուները Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Կարճ ժամանակում բրենդը մեծ ճանաչում է ձեռք բերել եւ արժանացել ոլորտի մասնագետների բարձր գնահատանքին։ Իտալիայի նորաձեւության պալատի պատվավոր նախագահ Մարիո Բոզելլին անձամբ ներկա է գտնվել ցուցադրություններին եւ իր հիացմունքը հայտնել Լիանա Սարգսյանին։ Ինչպես նաեւ «Էլսի» հավաքածուների մասին անդրադարձներ են եղել աշխարհահռչակ Vogue Italia, Fashion Week Online, Now Fashion, US Lifestyle Magazine, Ragazze, Spy News Magazine, World Fashion Channel ամսագրերում։

Օլեսյա Սախրոն​ պատրաստում է ասեղնագործ բարձրորակ պայուսակներ։ Լինելով ասեղնագործության վարպետ՝ Օլեսյան զարգացրել է իր ուրույն տեխնիկան եւ մասնակցել է արվեստի բազում ցուցահանդասների՝ աշխարհի տարբեր երկրներում։

Նորաձեւության հանդեպ մեծ սերն Օլեսյա Սախրոյին տարել է Փարիզ, որտեղ նա համագործակցություն է սկսել ​KENZO-ի​ հետ՝ ստեղծելով յուրահատուկ ասեղնագործ նմուշներ հայտնի բրենդի համար։ Դրան ուգահեռ՝ 2016 թվականին Օլեսյան հիմնադրել է պայուսակների իր ատելիեն։
«Արտույտը»​ ստեղծվել է հայկական արվեստն աշխարհում ճանաչելի դարձնելու համար։ Բրենդը համագործակցում է հայ ժամանակակից նկարիչների եւ թանգարանների հետ՝ ստեղծելով սահմանափակ քանակի բարձրորակ մետաքսյա շարֆեր։ 2016 թվականից «Արտույտն» անընդմեջ ցուցադրվում է Միլանի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Բրենդին անդրադարձել են ​Fashion Week Online, Spy News Magazine, Trend Privé Magazine,World Fashion Channel ​ հանրահայտ պարբերականները։
Երեւան ժամանող հյուրերի թվում են աշխարհահռչակ դիմահարդար ​Վալերիա Օրլանդոն​, նորաձեւության ոճաբան ​Միրա Պոստոլակեն,​ հանրային կապերի մասնագետ ​Ռուսլան Եվսեեւը​, բիզնես խորհրդատու ՏարիելԲիշարյանը։​

Միջոցառումը տեղի ​կունենա «Գրանդ Հոթել Երեւան»​ հյուրանոցում։ Բացումը` դեկտեմբերի 13-ին: Մուտքը՝ հրավիրատոմսերով։

Դեկտեմբերի 14-ին ժամը՝ 17։00-21։00 եւ դեկտեմբերի 15-ին ժամը՝ 14։00-18։00 բոլոր ցանկացողների համար մուտքն ազատ է։

Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա նաեւ Վալերիա Օրլանդոյի վարպետության դասը։

 

  • Կիսվել: