հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանի գլխավոր տոնածառը՝ ԱՊՀ մայրաքաղաքների ամենաբարձր տոնածառերի շարքում

Երևանի գլխավոր տոնածառը՝ ԱՊՀ մայրաքաղաքների ամենաբարձր տոնածառերի շարքում

Զբոսաշրջային «ՏուրՍտատ» պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում 2020 թ․ Նոր տարվա ամենաբարձր գլխավոր տոնածառերի վարկանիշը։

ՀՀ-ի գլխավոր տոնածառը՝ 37 մ բարձրությամբ՝ գագաթի հետ միասին, զբաղեցրել է երկրորդ տեղը։ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում ամենաբարձր տոնածառերի առաջին տասնյակում են Աշխաբադի (40 մ), Երեւանի (37 մ), Տաշքենդի (36 մ), Բաքվի (34 մ), Մինսկի (30 մ), Դուշանբեի (29 մ), Մոսկվայի (27 մ), Բիշքեկի (27 մ), Աստանայի (25 մ) եւ Քիշնեւի (20 մ) տոնածառերը։

Ռուսաստանի գլխավոր տոնածառը ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում միակ բնական եղեւնին է:

Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության հետազոտության արդյունքների հիման վրա:

  • Կիսվել: