կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևան ժամանած հայտնի ռեփերին տեղափոխել են հիվանդանոց. նրա ելույթը կիսատ է մնացել

Երևան ժամանած հայտնի ռեփերին տեղափոխել են հիվանդանոց. նրա ելույթը կիսատ է մնացել

Երեկ ռեփեր Մոտի երևանյան ելույթը մնաց անավարտ։ Մոտը հայ հանդիսատեսին թեժացրեց իր հիթային կատարումներով ու բարձր տրամադրությամբ, սակայն նրա նախատեսված ելույթը կիսատ մնաց, քանի որ երգիչը պարի ընթացքում վնասվածք ստացավ եւ իջավ բեմից: 

Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ արտիստը ձեռքի կոտրվածք ունի։ Երգիչն ինքն էլ սթորի է արել եւ ներողություն խնդրել այդպես անսպասելի բեմից իջնելու համար:  «Որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ ելույթի ժամանակ նման վնասվածք կստանա»,-ասաց համերգի կազմակերպիչը։

«Երեւան, շնորհակալ եմ հրաշալի ընդունելության համար։ Ցավոք սրտի՝ ստիպված էի իջնել բեմից, քանի որ ուսս դուրս էր ընկել․․․ Պետք է բուժվեմ ու վերականգնվեմ։ Ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք եզրափակել համերգը, բայց վստահ եմ՝ առիթներ դեռ կլինեն»,-ինստագրամյան story բաժնում նշել է երգիչը։ 

 
 
 

  • Կիսվել: