ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էմբեր Հերդը չի կարող Ջոնի Դեփին վճարել փոխհատուցումը․ փաստաբան

Էմբեր Հերդը չի կարող Ջոնի Դեփին վճարել փոխհատուցումը․ փաստաբան

Դերասանուհի Էմբեր Հերդը գումար չունի նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին բարոյական վնասի և դատական ծախսերի համար փոխհատուցում վճարելու համար, NBC Today հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբանը՝ Էլեյն Բրեդեհոֆը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշման համաձայն՝ Հերդը նախկին ամուսնուն պետք է 10,35 միլիոն դոլար վճարի և 5 միլիոն դոլար դատական ծախսերի համար։ Բրեդեհոֆը հայտարարել է, որ դերասանուհին «բացարձակ ի վիճակի չէ» վճարել այդ գումարը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ իր վստահորդը պարտվել է, քանի որ Դեփի պաշտպանության կողմը Հերդին «սևացրել» է ու թաքցրել նրա մեղավորության ապացույցների ծանրակշիռ մասը։

Բրեդոհոֆն ընդգծել է, որ իր վրա բեռ է զգում, քանի որ այդ գործը «դատարանի դահլիճում և դրանից դուրս գտնվող բոլոր կանանց համար անհաջողություն» է։

Նշենք, որ հունիսի 1-ին ատենակալները Հերդին մեղավոր են ճանաչել զրպարտության համար։ Թեև Դեփն անմեղ է ճանաչվել, նրան պարտավորեցրել են 2 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարել՝ կապված մի կետով զրպարտության հետ։

Ավելի ուշ Հերդը հայտարարել է, որ ատենակալների որոշումը հիասթափեցրել է իրեն։

  • Կիսվել: