ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Dior-ի էսքիզում տեղ է գտել «Սիրում եմ քեզ» հայերենով գրառումը (լուսանկար)

Dior-ի էսքիզում տեղ է գտել «Սիրում եմ քեզ» հայերենով գրառումը (լուսանկար)

Նորաձևության հանրաճանած Vogue ամսագրի իտալական հրատարակչությունն ապրիլ ամսվա համարում հրապարակել է Dior-ի էսքիզը, որի վրա գրված է «Սիրում եմ քեզ»՝ աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

Հրատարակչությունն «Ինստագրամ»-ի իր էջում էսքիզի լուսանկարը հրապարակել է՝ Dior-ի ստեղծագործական տնօրենի գրառմամբ:
 
«Սերը համընդհանուր է, ինչպես բոլոր լեզուները, որոնցով խոսվում է Dior ստուդիայում: Հիմա, քան երբևէ, անհրաժեշտ է հիշել, որ մենք պատկանում ենք միևնույն աշխարհին»,- նշել է իտալացի մոդելագործ, Dior-ի ստեղծագործական տնօրեն  Մարիա Գրացիա Կյուրին:
 

  • Կիսվել: