հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Դեպարդիեին դարձյալ մեղադրում են սեռական ոտնձգությունների համար

Դեպարդիեին դարձյալ մեղադրում են սեռական ոտնձգությունների համար

Ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդիեն կրկին մեղադրվել է սեռական բռնության, սեռական ոտնձգությունների և ​​հայհոյանքների համար, տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ փետրվարի 25-ին փաստաբան Կարին Դյուրիե Դիբոլտը հայտնել է, որ 53-ամյա բեմադրող նկարիչ Ամելին, որը Դեպարդիեի հետ 2021 թ. սեպտեմբերին աշխատել է «Կանաչ փեղկեր» («Les volets verts») ֆիլմի նկարահանումների ժամանակ, բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն:

Ըստ Mediapart-ի՝ Դեպարդիեն բազմաթիվ վիրավորական հանդիմանություններ է արել կնոջը։ Այնուհետև դերասանը, իբր, բռնել է նրան և դիպել իրանին, կրծքին և որովայնին: Կինը հայտարարել է, որ հետագա ոտնձգություններից իրեն փրկել են դերասանի`սենյակ մտած անվտանգության աշխատակիցները։

Նկարահանման հրապարակում մեկ այլ աշխատակցուհի՝ ռեժիսորի 33-ամյա օգնականը, նույնպես մեղադրել է դերասանին այն բանում, որ 2021 թ. օգոստոսի 31-ին նկարահանումների ժամանակ երկու անգամ դիպել է իր մարմնի տարբեր հատվածների։

Նշենք, որ 75-ամյա Դեպարդիեին քանիցս մեղադրել են սեռական բռնության համար:

  • Կիսվել: