շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Մանուկյանը պատմել է, թե ինչպես է մահից փրկվել երեկույթի ժամանակ

Դավիթ Մանուկյանը պատմել է, թե ինչպես է մահից փրկվել երեկույթի ժամանակ

Բլոգեր եւ ռեփեր Դավիթ Մանուկյանը պատմել է, թե ինչպես մի օր հազիվ փրկվել մահանալուց։ Ողբերգական ու միաժամանակ անհեթեթ պատմությամբ նա կիսվել է «Что было дальше» շոուի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մոտ տասը տարի առաջ, երբ նա սովորել է Նովոսիբիրսկում։ Ուսանողը որոշել է ծննդյան օրը նշել խրախճանքներով լի։ Ի պատիվ միջոցառման նա ամառանոց է վարձակալել եւ հրավիրել հարյուր մարդ։

Ինչպես եւ «ընդունված է» ցանկացած երիտասարդական երեկույթին, նա արագ հարբել է։ Աղջիկներից մեկը Դավիթի բաժակի մեջ անհայտ ծագմամբ նյութ է լցրել ։ Բայց այդ մասին նա շատ ավելի ուշ է իմացել։ Առանց մտածելու նա խմել է այն, որից հետո վատ է զգացել։

Սկսում եմ շնչել, իսկ արտաշնչել մինչեւ վերջ չեմ կարողանում։ Հասկանում եմ, որ ոչ ոք չի փրկի, քանի որ բոլոր հարբած են եւ մենք Նովոսիբիրսկից շատ հեռու ենք գտնվում։ Ես հասկանում եմ, որ հիմա կմահանամ», - պատմել է բլոգերը։

Բացի այդ, Մանուկյանի ձեռքերը սկսել են անշարժանալ։ Նա խնդրել է ընկերներին կծել իր վերջույթները, մտածելով, որ այդ տարօրինակ միջոցը կօգնի տարածել արյունը։ Ամեն ինչ տեւել է մոտ կես ժամ, մինչեւ ժամանել են բժիշկները։

 

  • Կիսվել: