հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դավիթ Մանուկյանն առաջին անգամ հայտնել է Օլգա Բուզովայից բաժանվելու պատճառը

Դավիթ Մանուկյանն առաջին անգամ հայտնել է Օլգա Բուզովայից բաժանվելու պատճառը

Ռեփեր, հայտնի բլոգեր Դավան՝ Դավիթ Մանուկյանը, դարձել է YouTube-յան «Есть вопросики» շոուի հյուրը։ Նրա մասնակցությամբ թողարկումը հասանել է Իդա Գալիչի ալիքում։

«Առաջարկություն եմ արել երրորդ ամսում։ Առաջարկություն արել եմ կյանքումս առաջին անգամ։ Ես միշտ պատկերացրել եմ, որ դա կլինի մեկ անգամ ու առհավետ։ Ոչ ոք չգիտեր այդ մասին, բայց ես պայքարել եմ այդ հարաբերությունների համար։ Ես արել եմ ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում էր»,- խոստովանել է Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ «Բուզովայի նախկին ընկերը լինելը» նույնն է, ինչ ցանկացած այլ աղջկա «նախկինը» լինել։ Բլոգերը նաև բացահայտել է նախկին սիրելիից բաժանվելու պատճառը։

«Որովհետև մենք պարզապես միմյանց համապատասխան չէինք բնավորություներով, դա նորմալ է։ Հարաբերությունների սկզբում բոլորի մոտ է դա լինում՝ սիրահարվածություն, կիրք։ Իսկ հետո ժամանակի ընթացքում պահեր են լինում, որոնք քեզ, ընկերուհուդ մոտ լարվածություն են առաջացնում»,- նշել է նա։

Բուզովայի և Մանուկյանի սիրավեպը սկսվել է 2019թ․-ին։ Ապա զույգը սկանդալի ուղեկցությամբ բաժանվել է․ երգչուհին Դավիթին մեղադրել է դավաճանության և վատ վերաբերմունքի համար։

  • Կիսվել: