հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր ու երաժիշտ Դավան Երևանից հայ երաժիշտ տղային իր հետ տանում է Մոսկվա

Ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր ու երաժիշտ Դավան Երևանից հայ երաժիշտ տղային իր հետ տանում է Մոսկվա

Ռուսաստանաբնակ հայտնի բլոգեր ու երաժիշտ Դավիթ Մանուկյանը, որն առավել հայտնի է Դավա անվամբ, Հայատանում է:

Նա Հյուսիսային պողոտայում հանդիպել է պատանի երաժիշտ Արեն Խաչատրյանին և առաջարկել է տաղանդավոր տղային տանել Մոսկվա և օգնել նրան, որպեսզի նա դառնա հայտնի երաժիշտ: Տղայի հայրը տաքսիստ է, իսկ մայրն աշխատում է երևանյան սրճարաններից մեկում: Նրանք արդեն զրուցել են Դավայի հետ և մտածելուց հետո տվել են իրենց համաձայնությունը:

Դավան ինստագրամյան իր էջում հրապարակել է տղայի կատարումն ու կից գրել. «Փողոցում չկարողացա անտարբեր անցնել այս տաղանդավոր երաժիշտի կողքով: Ուզում եմ նրան հնարավորություն տալ ու օգնել, որպեսզի կարողանա իրագործել իր երազանքը: Մի քանի օրից նա կժամանի Մոսկվա, եւ կսկսենք աշխատել իր հետ: Խնդրում եմ աջակցեք մեզ: Հուսով եմ՝ նա իր հնարավորությունը բաց չի թողնի»:

  • Կիսվել: