Daily Mail-ը ցուցադրել է Քլոյե Քարդաշյանի և մոր՝ կողք-կողքի կառուցվող շքեղ առանձնատների լուսանկարները
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղեր Քլոյե Քարդաշյանը և մայրը`Քրիս Ջեները, իրարից մի քանի մետր հեռավորության վրա շքեղ առանձնատներ են կառուցում, հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ հեռուստաաստղերի առանձնատները գտնվում են Կալիֆոռնիայի Հիդեն Հիլզ շքեղ թաղամասում, իսկ լուսանկարներից կարելի է ենթադրել՝ շինարարությունը գրեթե ավարտված է, բայց տարածքը կանաչապատման կարիք ունի և տեղանքում աշխատում են բազմաթիվ բանվորներ։
Հայտնի չէ՝ առանձնատներից որն է պատկանում Քրիս Ջեներին և որը՝ նրա դստերը, սակայն Variety-ի հաղորդմամբ՝ առանձնատներից մեկն ունի 8 ննջասենյակ, 8 ավտոտնակ, կինոթատրոն, մարզասրահ, լողավազան և այլն։


