երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չարլզ III-ը թագադրման ժամանակ մի քանի կանոն է խախտել

Չարլզ III-ը թագադրման ժամանակ մի քանի կանոն է խախտել

Չարլզ III-ի թագադրումը քննարկվում է մինչ այժմ։ Սակայն պատմաբաններն ու փորձագետները պնդում են, որ տոնակատարության օրը թագավորը խախտել է մի քանի կանոն։ 

Դե ինչ, սկսենք նրանից, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ դուքսերը ծնկի գան եւ հավատարմության երդվեն թագավորին, ինչպես արեց արքայազն Ուիլյամը, ով նույնպես կարճ ելույթ ունեցավ իր հոր առջեւ։ The Sun-ը նշում է, որ թագավորը ոսկու ձուլակտորներ չի ստացել, իսկ հյուրերը չեն նստել ավանդական թավշյա աթոռներին։

Փորձագետները հավելել են, որ սովորաբար թագադրումը տեւում է գրեթե երկու ժամ, սակայն այս անգամ Չարլզ III-ի նշանակալի իրադարձությունը տեւել է մեկ ժամ։

Հիշեցնենք, որ Չարլզ III-ի թագադրումը տեղի է ունեցել մայիսի 6-ին՝ Վեսթմինսթերյան աբբայությունում: Թագավորը որոշել է հյուրերի ցանկը 8000-ից կրճատել՝ հասցնելով 2000-ի։

  • Կիսվել: