երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրյունետը եվրատեսիլյան առաջին փորձն է ունեցել Լիվերպուլում. լուսանկարներ

Բրյունետը եվրատեսիլյան առաջին փորձն է ունեցել Լիվերպուլում. լուսանկարներ

Այսօր՝ մայիսի 1-ին, Լիվերպուլում կայացել է Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի եվրատեսիլյան առաջին փորձը։ Հայ երգչուհին երեկ էր մեկնել Մեծ Բրիտանիա, իսկ այսօր արդեն ներկայացել է մրցութային բեմում։

Փորձին Բրյունետը ներկայացել է կտրվածքներով սպիտակ զգեստով, որն ամրացված է սեւ պարաններով։ Դատելով Առաջին ալիքի հրապարակած լուսանարներից՝ երգչուհին բեմին միայնակ է լինելու, նրա ելույթն ուղեկցվելու է լուսային լուծումներով։

Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին՝ «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում՝ 2-րդ համարի ներքո։ Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ին է, եզրափակիչը՝ 13-ին։

340928331_6151189274972997_7364056138015091221_n.jpg (85 KB)


341146979_188755594033041_7609117239215652564_n.jpg (100 KB)


342384707_265447825905316_608089754080776205_n (1).jpg (129 KB)

342421414_822252866218518_5472846176786272023_n.jpg (124 KB)

342479076_226226466686386_6467358474001440853_n.jpg (57 KB)

342598789_575972594641735_806897688716060187_n.jpg (183 KB)

  • Կիսվել: