ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել

Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել

Լուսահոգի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի 18-ամյա դստեր՝ Դինա Նեմցովայի ընտրյալը հայ է՝ Դմիտրի Մաթեւոսովը: Նրանք նախատեսել էին ամուսնանալ 2021-ին, սակայն փոխել են իրենց որոշումը։

Այս մասին իր միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի նախկին ընտրյալը՝ լրագրող Եկատերինա Օդինցովան՝ հրապարակելով լուսանկար ու շնորհավորելով․ «Դինա եւ Դիմիտրի, շնորհավորում եմ օրինական ամուսնության առթիվ։ Երջանիկ եղեք, իմ երեխաներ»,-գրել է Օդինցովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բորիս Նեմցովի դուստրը նշել էր, որ վաղ ամուսնության հարցում ոչ մի սարսափելի բան չի տեսնում։ Նա ասել էր, որ վստահ է սիրելիի ընտրության հարցում։

Նշենք նաև, որ Դմիտրին եւ Դինան միասին են արդեն երեք տարի։ Մաթեւոսովը Նեմցովային առաջարկություն է արել հունիսին։ Երիտասարդները նույնիսկ չէին քննարկում միասին ապրելու հնարավարությունը, քանի որ Դինան խիստ դաստիարակություն է ստացել եւ չէր կարող տեղափոխվել սիրելիի բնակարան՝ առանց անձնագրում կնիքի առկայության:

 

  • Կիսվել: