շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բեյոնսեն ռեկորդ է սահմանել ստացած «Գրեմմի» մրցանակների թվով

Բեյոնսեն ռեկորդ է սահմանել ստացած «Գրեմմի» մրցանակների թվով

Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն ռեկորդ է սահմանել ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի կողմից շահած «Գրեմմի» ամենաշատ արձանիկների թվով։ Նա արդեն ունի 32 մրցանակ։ Այս մասին հայտնում է երաժշտական մրցանակաբաշխության կայքը։

«RENAISSANCE ալբոմի շնորհիվ հաղթելով «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգում՝ Բեյոնսեն ռեկորդային թվով «Գրեմմի»-ների է արժանացել»,- ասվում է գրառման մեջ։

Բեյոնսեն առաջադրվել է ինը անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն ձայնագրություն»:

Բեյոնսեից առաջ «Գրեմմի»-ի ռեկորդակիր էր դիրիժոր Գեորգ Սոլթին՝ 31 հաղթանակով։

Լոս Անջելեսում ընթանում է «Գրեմմի»-ի 65-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառման հաղորդավարը հարավաֆրիկացի դերասան Թրեւոր Նոյն է։ Թեկնածուների թվում են Ադելը, Բեյոնսեն, ABBA-ն, Թեյլոր Սվիֆթը և Քենդրիկ Լամարը:

  • Կիսվել: