երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարբարա Սթրեյզանդը պատմել է Անդրե Աղասիի հետ սիրավեպի մասին

Բարբարա Սթրեյզանդը պատմել է Անդրե Աղասիի հետ սիրավեպի մասին

Ամերիկյան դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը պատմել է  հայազգի թենիսիստ Անդրե Աղասիի հետ սիրավեպի ժամանակահատվածում տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Սթրեյզանդն այս մասին պատմել է My Name Is Barbra հուշագրությունում:

Աստղի խոսքով՝ իրենք ծանոթացել էին 1990-ականներին և չէին ցանկանում, որ ԶԼՄ-ներում խոսեին իրենց հարաբերությունների մասին, ուստի ամեն կերպ փորձում էին թաքցնել դրանք: Պատճառներից մեկը՝ նրանց տարիքային տարբերությունն էր: Ծանոթության ժամանակ Սթրեյզանդը 50 տարեկան էր, իսկ Աղասին՝ 22. նրանց միջև 28 տարվա տարբերություն կար:

 

Երգչուհու խոսքով՝ մի անգամ Աղասին իր հետ ընթրելու համար ստիպված է եղել թաքնվել իր մեքենայի բեռնախցիկում, որպեսզի պապարացիների համար աննկատ մնա ու հասնի ռեստորան:

Սթրեյզանդի պատմելով՝ դա տեղի է ունեցել 1993-ին Լոնդոնում: Նա ընկերների հետ գնացել է ռեստորան. ավելի ուշ նրանց միացել է Աղասին, որին վարորդն իրականում թաքցրել է մեքենայի բեռնախցիկում:

«Այն ժամանակ դա ծիծաղելի էր»,-նշել է Սթրեյզանդը:

Wow: Barbra Streisand revealed her former flame Andre Agassi once concealed himself in the trunk of his car to avoid a media frenzy while meeting her for dinner; pictured 1992 when Agassi was 22 and Streisand was 50Cozy: The pair are seen cuddling in  in September 1992 when Barbra was 50 years old - and Andre, at the height of his tennis stardom, was just 22'Forbidden': 'More often than not,' Andre maintained in his memoir Open: 'Barbra and I laugh at the shock and scandal our dates cause'Meanwhile: Barbra found lasting love in the 1990s with her husband James Brolin (left); the pair of them are pictured with Andre (center) in 2005Remember when: The pair were linked in the 1990s when Barbra repeatedly appeared in the stands at Andre's tennis matches, as at Wimbledon in 1993Letting it out: Now, in her new memoir My Name Is Barbra, the legendary songstress has relayed her side of the 'fun' she had with Andre

  • Կիսվել: