ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս օրը թռիչքների մեջ եմ անցկացնում. Սիրուշոյի ծննդյան օրն է

Այս օրը թռիչքների մեջ եմ անցկացնում. Սիրուշոյի ծննդյան օրն է

Երգչուհի Սիրուշոն իր ծննդյան տոնի առթիվ ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Առավոտյան հանդիպման էի ու հետո միանգամից թռիչքի ու դեռ չեմ հասցրել կարդալ բոլոր նամակները (բայց շատ ու շատ շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, գործընկերներիս, երկրպագուներիս ու մարդկանց ում չեմ ճանաչում անգամ, որ ձեր ուշադրությամբ չեք թողնում մոռանամ, որ ծնունդս է)):

Այս օրը թռիչքների մեջ եմ անցկացնում, որովհետև վաղը մեկ այլ երկրում նորից հանդիպման եմ: Հատկապես վերջին երկու տարիներին դժվար էի ինքս ինձ տրամադրում աշխատանքի, այս տարի տրամադրված եմ բացթողումները լրացնելու:Քանի որ ծնունդս նշելու մեծ սիրահար չեմ ինձ այսպես՝ աշխատանքային իրավիճակում օրն անցկացնելը չի խանգարում:

Ձեր տված սերն ու դրականը կրկնապատիկ վերադարձնում եմ ձեզ»:

 

  • Կիսվել: