ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է. Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը (լուսանկարներ)

Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է. Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը (լուսանկարներ)

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր կրտսեր եղբայր Ալբերտի համար նոր մեքենա է գնել: Նա այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում:

Գոհարը հրապարակել է եղբոր ու նոր մեքենայի լուսանկարները՝ կից գրելով, որ իր համար ընտանիքից կարևոր ոչինչ չկա: ՛՛Նրանք մարդիկ են, որոնք կողքիդ են անկախ ամեն ինչից, 24/7 ռեժիմով քեզ հետ լուծում են բոլոր խնդիրներդ և գործերդ, բոլորից շատ են ուրախանում քո հաղթանակների համար և ամենից շատ են անհանգստանում, երբ հոգիդ ցավում է՛՛,-նշել է դիմահարդարը:

Նա նաև հավելել է, որ ինքն ու քույրը՝ Նունե Ավետիսյանը, այդպիսով կարողացել են իրականացնել իրենց եղբոր երազանքը:

Գոհարը նշել է. ՛՛Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է: Չնայած շատերին թվում է, որ Ալբերտի բախտն ուղղակի բերել է, նա իմ խնդիրները լուծելու համար շուրջօրյա վազվզում է: Սա ավտոսրահից գնված նրա առաջին մեքենան է: Ինչ մեծ երջանկություն է եղբորս երազանքն իրականացնելու հնարավորություն ունենալը՛՛:

 

   

  • Կիսվել: