շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այո, ես ամուսնալուծվել եմ. Գայանե Ասլամազյանի ամուսինը կալանավորվել է 40 կգ կոկաին տեղափոխելու համար  (տեսանյութ)

Այո, ես ամուսնալուծվել եմ. Գայանե Ասլամազյանի ամուսինը կալանավորվել է 40 կգ կոկաին տեղափոխելու համար (տեսանյութ)

Դերասանուհի, հաղորդավար Գայանե Ասլամազյանն իր տեսաուղերձում խոսել է իր ամուսնալուծության մասին: Նա նախ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն ծանր պահերին ու հավելել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր չարախնդում են ուրիշի դժբախտության վրա, որովհետև եթե ձեր կյանքի թանկարժեք ժամանակը ծախսում եք նման բաների վրա, դա նշանակում է ես այնքան արժեք ունեմ, որ չեք ափսոսում ձեր կյանքը վատնեք նման բաների վրա»:

Դերասանուհին հաստատել է. «Այո, ես ամուսնալուծվել եմ: Ամուսնալուծվել եմ վաղուց` մոտ մեկ տարի, ավելի ստույգ` 10 ամիս է: Այդ մասին չէր խոսվում, որովհետև չէի ցանկանում` անիմաստ խոսակցություններ տարածվեն: Ես հոգեպես պատրաստ չէի այն ալիքին, որ հիմա է բարձրացել: Այո, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում. մոտ 2 շաբաթ է»: 

«Երկուսս էլ պատասխան ենք տալիս մեր արարքների ու մեր որոշումների համար»,-շեշտել է Գայանե Ասլամազյանը:

Նշենք, որ Ասլամազյանի ամուսինը դատապարտվել է 40 կգ կոկաին տեղափոխելու համար։  

  • Կիսվել: