շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աստված իմ, ես ցնցված եմ, լացում եմ. Լերա Կուդրյավցևան՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին

Աստված իմ, ես ցնցված եմ, լացում եմ. Լերա Կուդրյավցևան՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին

Հայտնի ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան վերհիշել է Արա Մարտիրոսյանի հետ անցկացրած ջերմ օրերն ու իր վիշտը հայտնել արտիստի վաղաժամ մահվան կապակցությամբ։ Հաղորդավարուհին նշել է, որ ցնցված է ընկերջ կորստի մասին լսելով:

Իր ինստագրամյան էջում Կուդրյավցեւան նշել է. «Աստված իմ, ես հենց նոր իմացա ընկորջս կորստի մասին՝ արտիստ, կոմպոզիտոր եւ, պարզապես, հրաշալի մարդ՝ Արա Մարտիրոսյան։

Արա, ինչպե՞ս թե․․․ Ես ուղղակի շոկի մեջ եմ։ Աստված իմ։ Ես հիշում եմ մեր օրերը Փարիզում, թե ինչպես էինք ծիծաղում։ Ավետ Բարսեղյանի հետ դուք երգեր էիք գրում, մենք քննարկում էինք ու երազում շատ բաների մասին։ Չեմ կարողանում հավատալ։ Արա, դու հավետ իմ սրտում ես։ Լաց եմ լինում․․․»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին 46 տարեկան հասակում մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը: Այս մասին հայտնել է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։

Նա գտնվում էր հիվանդանոցում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:

 

 

  • Կիսվել: