երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աշխարհի լավագույն դիջեյներից մեկը գալիս է Երևան

Աշխարհի լավագույն դիջեյներից մեկը գալիս է Երևան

Հուլիսի 28-ին ՀԱՅԱ Փառատոնի հրավերով  հանրահռչակ Մարտին Գարիքսը առաջին անգամ կայցելի Հայաստան։ Նրա համերգը տեղի կունենա Հրազդան մարզադաշտում։

Մարտին Գարիքսը հոլանդացի տաղանդավոր երաժիշտ է, որը կարճ ժամանակում կարողացավ նվաճել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային բեմը։ Գարիքսի ամենահայտնի հիթերից են՝ Scared to be Lonely-ն Dua Lipa-ի և In the Name of Love-ը Baby Rex-ի հետ:

Մարտին Գարիքսի Animals դեբյուտային հիթը համարվում է 2013 թվականի համաշխարհային հիթերից մեկը:

2016 թվականին Մարտին Գարիքսը դարձավ ամենաերիտասարդ դիջեյը, ով DJ Mag-ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն դիջեյ։ Մարտինը ընդգրկվել է նաև աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների տասնյակում՝ 17 միլիոն դոլար գնահատված կարողությամբ։

Մարտին Գարիքսը իր սեփական երաժշտական լեյբլի ստեղծողն է, որը կոչվում է «Martin Garrix Presents: STMPD RCRDS»:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Hayafest.com հարթակից։

  • Կիսվել: