ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արքայազն Հարրին առանց կնոջ և որդու վերադարձել է Մեծ Բրիտանիա

Արքայազն Հարրին առանց կնոջ և որդու վերադարձել է Մեծ Բրիտանիա

Արքայազն Հարրին ժամանել է Էդինբուրգ առանց կնոջ՝ Մեգան Մարքլի և որդու՝ Արչիի։ Այս մասին հայտնել է OK պարբերականը, գրում է Gazeta.ru-ն։

Հայտնի է, որ սա արքայազնի առաջին այցն է Մեծ Բրիտանիա ընտանիքի հետ Կանադա տեղափոխվելուց հետո։

Ըստ աղբյուրի, Բրիտանիայի թագուհու թոռը Էդինբուրգ է ժամանել գնացքով: Նա բավական համեստ է հագնված եղել։  

Ակնկալվում է, որ մի քանի օրից էլ Մեգան Մարքլը կվերադառնա Մեծ Բրիտանիա:

Նշվում է, որ արքայազնը Մեծ Բրիտանիա է ժամանել «Travalyst Conservation» զբոսաշրջության գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը ապրիլի 1-ից պաշտոնապես կդադարեն կատարել իրենց թագավորական պարտականությունները:

  • Կիսվել: